Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դեպի ապահով Հայաստան՝ հինգ տեղակալներով

Դեպի ապահով Հայաստան՝ հինգ տեղակալներով
12.01.2013 | 22:15

ՀՀԿ-ն հունվարի 11-ին կայացած շտաբի նիստում ընտրել է նախագահական ընտրությունների նախընտրական շտաբի, որ ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը, պետի տեղակալների` Դավիթ Հարությունյանին, Արմեն Գևորգյանին, Կարեն Կարապետյանին, Միքայել Մինասյանին, Լևոն Յոլյանին: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կարգախոսը կլինի «Դեպի ապահով Հայաստան»:

Դիտվել է՝ 2591

Մեկնաբանություններ